...

Ճիշտը տնային կալանքն է

Ճիշտը տնային կալանքն է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կվերսկսվի։

Հիշում եք, չէ՞, թե ինչպես մի երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց Սյունիք, այնտեղ նրան «սյունյաց ողջույններով» դիմավորեցին, ու կարճ ժամանակ անց Որոտանի ճանապարհը փակվեց։ Մի երկու շաբաթ առաջ էլ Ջերմուկ էր գնացել՝ ինչ-որ հարց քննարկելու, ու ոնց որ թե էլի լավ չէին դիմավորել։ Եվ խնդրեմ՝ Ամուլսարի հանքը վերաբացվում է։ Թե Ջերմուկում լավ չէին «պատիվ տվել», թե էլի ինչ-որ բան դուրը չէր եկել՝ հայտնի չէ, բայց վրեժը չուշացավ։ Գուցե արժե օրենսդրորեն արգելե՞լ Նիկոլի մարզային այցերը։ Ճիշտ է, Երևանն էլ է ափսոս, բայց ամեն դեպքում՝ մարզերն ավելի ծանր վիճակում են։

Հ․ Գ․ Ինչպես Հակոբ Արշակյանն էր ասում՝ «Ջերմուկում հրաշալի եղանակ է», քանի դեռ հնարավորություն կա առանց հակագազի գալու՝ անպայման եկեք։

ՎԱՐԿԱՆԻՇ

   548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ