Այսօրվա խորհրդարանական քննարկման «ամենաթեժ թեմաներից» մեկը ԱԺ ՔՊ-ական պատգամավորները տեղափոխել էին ԱԺ բուֆետ: Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության առնչությամբ բուռն քննարկում էին ծավալել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Սարգիս Խանդանյանը, Հակոբ Արշակյանը և իրենց կարծիքները հայտնում էին այնքան բարձրաձայն, որ տպավորություն էր, թե նրանք միտումնավոր կերպով են բարձրաձայնում թեման, որպեսզի շրջապատին, մասնավորապես հարևանությամբ գտնվող լրագրողներին լսելի դառնա իրենց խոսակցությունը: Համեմատություն անցկացնելով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալությունների միջև՝ նրանք փորձում էին ընդհանուր եզրակացության հանգել։ Իսկ առավել ակտիվ և իրեն քաղաքականապես հասուն համարող մեկը հարկ համարեց դասեր տալ. «Պատգամավոր ես, չե՞ս ջոկում, որ էդ ձերբակալումը քրեական չէր»: