...

Պատվիրան է հիշել

Պատվիրան է հիշել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում ասել է. «Օրերս Մայր Աթոռը կեղծ լուր էր տարածել՝ իբր Հայաստանի իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից։

Սա բացահայտ կեղծ լուր էր ու ակնհայտորեն իրենց այդ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից առնվազն մեկը՝ «մի՛ ստիրը» ու ստել էր»:

«ՉԻ». Ինչ էլ մի աստծո պատվիրաններ հարգող իշխանություններ են: Ձեր 6-ամյա ստախոսությունների համար աստծո պատվիրաններում արժեր մի քանիսը ավելացնել.

- Հերիք է ստեք,

- Մի սուտը մյուս ստով մի թաքցրեք,

- Գոնե նորմալ ստեք,

- Ձեր մեղքերը ուրիշների վրա մի բարդեք,

- Աստծո անունը անկապ-անկապ մի արտասանեք:

Եվ հիշեք, ստախոսի իշխանությունը կարճ է:

Հ.Գ. Աստծո պատվիրաններն էլ Մայր Աթոռի խոսույթը չէ, այլ քրիստոնյաների:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ