...

Բանջարաբոստանային տղերքը

Բանջարաբոստանային տղերքը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ղարաբաղի հարցը մինչև 2018-ն է լուծվել։

Հարցին, թե այդ դեպքում ինչու էիք գոռում՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», պատգամավորն ասել է. «Մենք գուցե չենք գիտակցել այն պրոցեսը, որի մեջ մենք գտնվել ենք: 30 տարի բոլորս էլ գոռացել ենք՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեր հետ չի ձայնակցում, մեր ամենամերձավոր դաշնակիցը Ադրբեջանին զենքի մատակարարն է՝ 5 միլիարդ դոլարի»։

«ՉԻ». Նախ, բոլորը չէ, որ 30 տարի գոռացել են «Արցախը Հայաստանն է և վերջ»: Հիմնականում լաչառներն են գոռացել, խելոք մարդիկ խուսափում էին նման մտքեր հայտնելուց:

Եվ էդ նույն խելոք մարդիկ դեռ 1997-ից զգուշացնում էին, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում դաշնակիցներ չունի ու պետք չէ պատրանքների մեջ ընկնել: Մինչև 2020-ի պատերազմը ամեն օր էին զգուշացնում: Հիմա սա ասում է. բանի տեղ չենք դրել: Էդ դդումը կամ ձմերուկը կարող էր բանի տեղ չդնել, որովհետև դդում կամ ձմերուկ էր, բայց ուղեղ ունեցողը պիտի ուշադրություն դարձներ:

Նույն խելոք մարդիկ տարիներ շարունակ զգուշացնում էին, որ Հայաստանը վաղ թե ուշ կորցնելու է Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը լինելու առավելությունը, ռուսները Ադրբեջանի հետ էլ են դաշնակից դառնալու, ասում է. բանի տեղ չենք դրել: Էդ դդումը... մի խոսքով: 

Իսկ որ Ղարաբաղի հարցը մինչև 2018 թիվն էր լուծվել, մի հատ կոնկրետացրու, տեսնենք՝ դո՞ւ ինչ թիվ ես ասում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ