...

Իշխանություններից «խ»-ն մնաց

Իշխանություններից «խ»-ն մնաց

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանում իր ելույթում ասել է. «Քառօրյա պատերազմի ժամանակ, հիշում եմ, մի քիչ էլ տեղումներ էին եկել, մինչև գնացինք, հասանք Ստեփանակերտ, այդ մեքենայից մնացել էր խ տառը»:

«ՉԻ». Շատ հետաքրքիր մեքենայով եք գնացել, ասենք ձեզ: Երևի Ստեփանակերտ գնալիս ճամփին խ տառը կանգնեցրել է, ասել՝ ապեր, ինձ էլ հետներդ կտանե՞ք:

Դուք էլ էդ խ-ին վերցրել եք, ու այդպես մինչև Արցախի մայրաքաղաք եք հասել... 

Թե չէ մենք ուրիշ բացատրություն չունենք, թե Արշակ Հակոբյանը խ տառը ոնց է խցկել մեքենայի մեջ: 

Բայց մի քիչ էլ հիշողությունդ լարի. հնարավոր է, Աղդամ գնալիս էլ, էն որ նուռերով ֆոտոսեսիա էիք անում, մեքենայից «գ» տառն է մնացել: 

Երևանի մասին չենք խոսում. այստեղ ձեր մեքենաներից «բ» տառն է միշտ մնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ