...

Փետրվարի 30-31-ին՝ Ջերմուկում

Փետրվարի 30-31-ին՝ Ջերմուկում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շաբաթ-կիրակի օրերին որպես հրավիրյալ Ջերմուկում մասնակցել է «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին», հետո էլ իր ֆեյսբուքյան էջում գրել. «Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք»։

Այն, որ վարչապետով-պատգամավորներով-բանով որոշում են «հակակոռուպցիոն քաղաքականությունը» քննարկել հատկապես շաբաթ-կիրակի օրերին՝ հարկատուների հաշվին և հատկապես «ֆանտաստիկ եղանակով» առողջարանային քաղաքում, իհարկե, խորհրդանշական է։ Ինչ վերաբերում է «հնարավորության դեպքում անպայման այցելելու» հրավերին, ապա Հակոբ Արշակյանը ճիշտ կաներ, եթե կառավարությանն առաջարկեր ամեն տարի բյուջեից սուբսիդավորել բոլոր նրանց, ովքեր կցանկանան փետրվարի 30-31-ին հանգստանալ Ջերմուկում։ 



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1056 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ