...

Եղած-չեղած, մի կայծ էր

Եղած-չեղած, մի կայծ էր

Կայծ էր: Եղած-չեղած, մի ակնթարթային կայծ էր: Նկատի ունենք ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կայծկլտումը: Մարդը «Սիներջի» ընկերության կալանավորված տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հասցեին գովեստի խոսքեր ասաց, ծափահարություններ պահանջեց, հույս հայտնեցինք, որ իշխանությունների ներսում դեռ բարոյական ինչ-որ ռեսուրսներ պահպանվել են, էն էլ...

Էն էլ, ռուսներն ասում են. пригласили на ковер: Կանչել են ՔՊ-ի դատարան, շան լափը թափել, նկատողություն արել, ու, որպես մեղքի քավում, ստիպել անձամբ արձագանքել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի աղմկահարույց հոդվածին

Ընդ որում, դատելով Հակոբ Արշակյանի գրառումից, ստիպել են մաքսիմալ արդարացնել իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի բոլոր աղետաբեր քայլերը՝ սկսած Արցախի կորստից, վերջացրած Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելուց. հրաժարում Անկախության հռչակագրից, Սահմանադրությունից, օրհներգից, զինանշանից: Մի խոսքով: Այսպես են մարդու մեջ մարդուն սպանում:

Ասում է. «Հանրային ռադիոյի տանտերը հանրությունն է, ռադիոյի տնօրենը՝ ընդամենը ռադիոյի տնօրենն է»: Իբրև թե, փոքր մարդ է: Ենթադրենք: Բայց փոքր մարդ լինելով, ընդամենը ռադիոյի տնօրեն լինելով՝ Գարեգին Խումարյանն իրավունք չունի՞ տեսակետ հայտնել, կամ դրանից իր տեսակետը դառնալու է պակաս արժեքավո՞ր: 

Մի հատ էլ չախոյանաֆեյքապոակական ալիքներով ու էջերով արդեն տարածում են, թե քոչարյանական 5-րդ ալիքը Գարեգին Խումարյանին իր մոտ աշխատանքի է հրավիրել: Տարածե՜լ, հնարավորինս տարածե՜լ, այ սենց անբարո ու ծախու մարդ է այդ ռադիոյի տնօրենը: 

Ոչ մի թիզ բարոյականություն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ