...

Իշխանություն է վատացել

Իշխանություն է վատացել

«Սիներջի» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. ««Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ 

Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում և գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ»:

«ՉԻ». Ասում ենք. կարո՞ղ է Ալիևը սրանց ասել է՝ ՏՏ պիտի չունենաք, նկատի ունենալով ՏՏ ատրճանակները, սրանք մտածել են, թե խոսքը ՏՏ ոլորտի մասին է:  

Թե չէ ուրիշ վարկած մեր մտքով չի անցնում: ՏՏ-ն այն ոլորտն է, որն ամենահեռանկարայինն է աշխարհում. բարձր աշխատավարձեր, բարձրակարգ մասնագետներ, անսպառ շուկա, բարձր հարկային եկամուտներ: Ցանկացած պետություն երազում է, որ այդ ոլորտն իր մոտ զարգանա... պետություն ասացինք, հիշեցինք, կարող է պետությունը լուծարելու գործընթաց են սկսել, առաջինը ՏՏ ոլորտն է «դրբի» տակ ընկել:

Փաստորեն, Աշոտ Հովհաննիսյանը մի «Ճըվճըվ Արոյի» որդու չափ էլ չկա, որին օրումեջ բաց են թողնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ