...

Կասկածեմ կասկածիդ

Կասկածեմ կասկածիդ

Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ:

«ՉԻ». Մի քանի օր առաջ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը կասկածելի բովանդակության հոդված էր հրապարակել, որտեղ կասկածի տակ էր դրել Նիկոլ Փաշինյանի կասկածելի հարցազրույցը իրենց ռադիոյին:

Դատախազությունն էլ անմիջապես կասկածի տակ դրեց Գարեգին Խումարյանի կասկածելի գործունեությունը Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնում: Չէ, պաշտոնապես կասկածի տակ ամբողջ ռադիոն է, բայց մեղավորը միշտ տնօրենն է:

Մեզ մոտ կասկածներ կան, որ դատախազությունը արձագանքել է ոչ թե տնօրենի կասկածելի գործունեությանը, այլ այդ չարաբաստիկ ու կասկածելի հոդվածին: Վերջին 25 տարում մենք նման բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ ընդդիմադիր հայացքների համար կասկածելի գործեր էին հարուցվում: 

Կասկածելի նմանություն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ