...

Առանց վարչապետի իմացության

Առանց վարչապետի իմացության

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարել է, որ ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անձամբ ասել, որ ինքն ազատման դիմում գրի, այլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հարցին, որ երբ իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի. «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,- պատասխանել է Քերոբյանը։

«ՉԻ». Բայց Նիկոլ Փաշինյանն այդ ինչի՞ հետ կապ ունի, որ այս մեկի հետ ունենար:

Պարզ չի՞, որ Արայիկ Հարությունյանն առավոտն արթնացել, մտածել է՝ արի Քերոբյանին ասեմ, թող ազատման դիմում գրի: 

Նիկոլ Փաշինյանն էլ ինտերնետից է իմացել: Բացել է «հավաստի աղբյուր» բաժինն ու այնտեղ տեսել Քերոբյանի հրաժարականի տեքստը:

Իսկ որ քրեական գործ են հարուցել էկոնոմիկայի նախկին նախարարի դեմ, Փաշինյանը «Դատալեքսից» է տեղեկացել: Ինքն ընդհանրապես չի միջամտում դատական իշխանության գործերին: 

Իզուր է Քերոբյանը Փաշինյանին հեռու պահում իր դեմ սկսված արշավից: Դժվար թե օգնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ