...

Կեղծ թերզ է բռնել

Կեղծ թերզ է բռնել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»: 

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն արձագանքել է Արայիկ Հարությունյանի գրառմանը. «Մնում է հասկանալ, թե ինչ և ում հետ է ստորագրել, եթե Ալիևը չի գնացել Գրանադա :

Նոր հրահանգ, նոր կեղծ թեզեր»:

«ՉԻ». Մեզ էլ մնում է հասկանալ, թե էս որ խաչից էր, որ մոլի իշխանական պատգամավորը հանկարծ այսպիսի թերահավատություն է ցուցաբերում իշխանությունների հանդեպ:

Եթե, իհարկե, ճիշտ ենք հասկանում, որ նոր հրահանգ, նոր կեղծ թեզերը իշխանություններն են տարածում: 

Իսկ եթե Լուսինե Բադալյանը ուզում է ասել, որ կեղծ թեզերը ընդդիմությունն է տարածում, քանի որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող առանց Ալիևի մասնակցության Գրանադայում որևէ բան ստորագրել, էդ մեկը, կներեք, մեր վարչապետից հեռու չի: 

Ի՞նչ է, չի՞ կարող որևէ բան ստորագրել, հերթական պարտավորությունները վերցնել շալակին, անկախ նրանից՝ Ալիևը կա, չկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ