...

Նիկո՛լ, Արցախ աշխարհեն խապրիկ մը չունի՞ս

Նիկո՛լ, Արցախ աշխարհեն խապրիկ մը չունի՞ս

Պարզվում է՝ բրյուսելյան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը։

Լավ է, իհարկե, որ պրն Միշելը համաձայնվել է վերցնել նամակը։ Կարող էր, չէ՞, պահանջել, որ «Ադրբեջանի քաղաքացի էթնիկ հայի» նամակն իրեն փոխանցի ոչ թե Հայաստանի վարչապետը, այլ Ադրբեջանի նախագահը, կամ էլ՝ հայտարարել, թե նամակը կընդունի միայն այն դեպքում եթե դրա վրա լինի Աղդամի փոստային բաժանմունքի կնիքը։

Լավ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գոնե մի օգտակար գործ անում է Արցախի համար, իսկ ավելի կոնկրետ՝ փոստատարի դեր է կատարում։ Միայն թե՝ հայտնի մուլտֆիլմի փոստատար Պեչկինը, եթե հիշում եք, քանի դեռ հեծանիվ չուներ՝ չար էր, իսկ հետո, երբ հեծանիվ ունեցավ, միանգամից բարիացավ, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդ մեխանիզմը չի գործում, և անգամ 20-30 մեքենաներից կազմված ավտոշարասյունը նրան ավելի բարի չի դարձնում։ Չնայած՝ գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն, նա որևէ շարժական գույք չունի։ Գուցե արժե համազգային հանգանակություն կազմակերպել ու հեծանի՞վ նվիրել։ Մեկ էլ տեսար՝ բարիացավ ու ինքնակամ գնաց թոշակի։

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ