...

Վախկոտության մեխանիկան

Վախկոտության մեխանիկան

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։ Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ 

Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչու՞ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։

Ինչու՞ էր 2019-ին նոր շեֆդ՝ Նիկոլը գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Սրա նմանները Նիկոլից վտանգավոր են»:

«ՉԻ». Վահագն Խաչատուրյանի հոգեցունց մտքերին արդեն անդրադարձել ենք: Չենք կրկնվի:

Բայց մենք Է. Շարմազանովին թեման զարգացնելու համար մի հատ ռետրո-հոդված ենք «պաս» տալիս, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչեր է ասել Արցախի հարցով, ու ինչեր է ասել Սերժ Սարգսյանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով վախկոտության մեջ: Անխնա տարածեք:

««Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանի համար մեծ պրոբլեմ է, որ «մեր անունից բանակցում է մի մարդ, որը Եվրոպայի խորհրդի ամբիոնից հայտարարում է, որ ինքը հակառակորդից վախենում է»:

Փաշինյանը, ով այսօր ժամանել էր Գյումրի` Կոնգրեսի տեղի ակտիվի հետ հանդիպման նպատակով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին` «աբսուրդ» բնորոշելով ստեղծված վիճակը:

«Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի ամբիոնից հայտարարում է, որ եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը առավելություն կստանա, գնում է Կազան, ու հետո մենք բոլորս զարմանում ենք, որ Ալիևը կարծրացրեց դիրքորոշումը», - պարզաբանեց «Հայկական ժամանակի» խմբագիրը` կարծիք հայտնելով, որ բանակցությունների մեկնող մարդը իրավունք չունի իր մտքերն ու զգացումները ցույց տալ, և ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ալիևը կոշտացրեց դիրքորոշումը:

«Ալիևները` հայրն էլ, որդին էլ, այս տարիներին, երբ եկել է պահը կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու, իրենց դիրքորոշումը կոշտացրել են, որովհետև տեսնում են, որ Հայաստանում ձևավորված է մի իշխանություն, որը կործանում է Հայաստանը», - նշեց ընդդիմադիր գործիչը: - «Իշխանական ուժերին թվում է, որ իրենք են ժամանակ ձգում, որ պահում են ստատուս քվոն: Իրականում` Ալիևն է ձգում ժամանակը», «Ազատություն», 28.06.2011թ.:

ՎԱՐԿԱՆԻՇ

   489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ