...

Գիտակցության մասնակի վերականգնում

Գիտակցության մասնակի վերականգնում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում գրառում է արել, որտեղ այսպիսի խոսքեր կան՝ «հաղթանակների սիմվոլներին մերժեցիք, հիմա եկել ումի՞ց եք բողոքում»։

Ճիշտն ասած՝ սկզբում կարծեցինք, թե ՀՀԿ խոսնակը վերջապես խելքի է եկել, խոսքն էլ ուղղված է իր իսկ կուսակցական ընկերներին ու վերաբերում է 1998-ի փետրվարին, երբ հետագայում ՀՀԿ առաջնորդ դարձած Սերժ Սարգսյանը Քոչարյանի հետ միասին «մերժեց հաղթանակների սիմվոլներին» ու հեղաշրջում իրականացրեց։ Հետո հասկացանք, որ խոսքն այնուամենայնիվ Նիկոլի ընտրազանգվածին է ուղղված, հաղթանակի սիմվոլներից մեկն էլ իրենք են։

Ամեն դեպքում՝ պրն Շարմազանովի գիտակցության մակարդակն ակնհայտորեն աճել է։ Գրառումը նա ավարտել է «ամեն ինչի համար մենք պետք է պատասխան տանք» բառերով։ Պարզապես դրան պիտի նախորդեր «հաղթանակների սիմվոլներին մերժեցինք, հիմա եկել ումի՞ց ենք բողոքում» նախադասությունը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ