...

Մգեր Արմենիայի երազը

Մգեր Արմենիայի երազը

Ինքն ազատվել է բանակից, որպես մշակութային փոքրամասնության ներկայացուցիչ: Ու հիմա ուրախացած որոշել է ՄՓԼՏ (Մշակութային փոքրամասնության լավ տղաներ) համայնք ստեղծել ու փրկել հայրենիքը: Սկսում է ցուցակ կազմել:

Առաջինը զանգում է Մենուա Հարությունյանին. «Մենո ջան, ուզո՞ւմ ես ՄՓԼՏ անդամ դառնալ»: «Քյար կա՞ մեջը»,- հարցնում է Մենուան: «Հա, օրը երեք հատ պիցցա, պլյուս ջեբի փող»: «Նաղդ միացա»,- ուրախանում է Մենուան:

Հաջորդը Միհրան Հակոբյանն է. «Ապեր, դե, գիտես, որ ՀՀԿ-ից եմ եղել, գիտեմ, ինչ բան ա փոքրամասնությունը, կմիանամ»:

Այդ պահին իրեն է զանգահարում Աղասի Ենոքյանը. «Ընկեր, Կրեմլի իմ հավաստի աղբյուրներն ասին, որ ինչ-որ բան-ման ես ստեղծել, թե ճիշտ ա, ինձ էլ ցուցակում գրի»: «Աչքիս վրա»,- պատասխանում է Մգերն ու ձեռքերը շփելով, ասում. «Ֆսյո, հլը որ էսքանը հերիք ա սկզբի համար, հետո կավելացնեմ»:

Սկսում է փրկել հայրենիքը: Առաջին հերթին զանգում է Ռոբերտ Քոչարյանին: Հեռախոսը վերցնում է Վիկտոր Սողոմոնյանը. «Բարև ձեզ, պրն Քոչարյանին կարելի է»: «Մի ժամից զանգեք, նոր է կամուֆլյաժը հագել, ֆոտոսեսիայի է մասնակցում: Ի՞նչ փոխանցեմ»,- հարցնում է Վիկտորը:

«Օյ, եթե դժվար չէ, ասեք, որ ես իրեն շատ եմ սիրում, ուշքս գնում է, ես միայն իրեն եմ հավատում, մեկ էլ իր հաշվեհամարներին: Միակ տղամարդը, որի համար ես պատրաստ եմ...»,- բայց Վիկտորը ընդհատում է. «Շնորհակալություն, ձեր զանգը շատ կարևոր է մեր համար», ու հեռախոսն անջատում:

Հաջորդը զանգում է Գագիկ Ծառուկյանին, բայց հեռախոսը պատասխանում է. «Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք փորձել երկու ամսից»:

Ճար չկա, զանգում է Սերժ Սարգսյանին. «Մենակ թե Վիկտորը չիմանա, որ զանգել եմ»,- մտածում է ինքը: Հեռախոսը վերցնում է Սերժ Սարգսյանի քարտուղարը. «Գծի վրա Շարմազանովն է»:

«Բարև ձեզ, Մգերն է, կհիշեք ինձ, այո, երգել եմ ձեր համար: Սերժ Ազատիչին կարելի է՞»: «Ի՞նչ հարցով է»,- հարցնում է Շարմազանովը: «Օյ, եթե դժվար չէ, ասեք, որ ես իրեն շատ եմ սիրում, ուշքս գնում է, ես միայն իրեն եմ հավատում, մեկ էլ իր հաշվեհամարներին: Միակ տղամարդը, որի համար ես պատրաստ եմ...»,- բայց Շարմազանովը ընդհատում է իրեն. «Ապեր, մենք արդեն գիտենք, քիչ առաջ ում ես զանգել», ու դնում հեռախոսը:

Ինքը շատ է նեղվում: Չի կպնում: Մնում է վերջին շանսը՝ Արթուր Ղազինյանը: Գնում է մոտը՝ ԵՊՀ-ի իրավաբանական: Արթուրը, կոմպի մոտ նստած, հաշվարկներ է անում, թե Մակրոնի հայտարարությունը ոնց կապի Նիկոլ Փաշինյանի ազգակործան գործունեության հետ: «Ես ՄՓԼՏ համայնքից եմ, ցանկանում եմ ասել, որ վաղուց եմ հետևում ձեզ, լսել եմ, որ լավ տղամարդ եք, ազգային տարրերով»: «Օյ, ես էլ ձեր համայնքի մասին եմ լսել, ընտիր կազմ է, որ խնդրեմ, ինձ ձեր ցուցակում կընդգրկե՞ք»: «Օյ, ինչ հաճելի է լսել նման խոսքեր»,- խունջիկ-մունջիկ է գալիս Մգերը: «Օյ, ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր կողքին»,- շորորվում է Արթուրը: «Օյ, այդ դեպքում գործի անցնենք, հանուն մեր երկրի ապագայի»,- օրորվում է Մգերը: «Օյ, ինչ եք ասում»,- շառագունում է Արթուրը: «Օյ»,- բացականչում է Մգերը: «Օյ»,- արձագանքում է Արթուրը:

Արթնանում է «Կոնգրես» հյուրանոցում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ