...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

«Առագաստ» սրճարանում ասուլիս է հրավիրել: Ասեղ գցելու տեղ չկա: Ներկա են իրեն պատկանող 47 կայքի և 8 հեռուստաընկերության չորսական լրագրող, մեկ էլ մի հատ դիմակով տղա:

«Բարև ձեզ, վախիլ միք, բարևողը ես եմ, հի-հի-հի: Ապրեք, որ եկել եք, այսօր խոսելու ենք իմ հերոսական անցյալի, ներկայի և ապագայի մասին: Կբացեմ որոշ չակերտներ: Խնդռեմ, հարցեր տվեք»:

«Բարև ձեզ, ներկայանամ. Մարգարիտ Եսայան՝ hhk.am: Պրն Քոչարյան, ուզում եմ հիացմունքս հայտնել ձեր հերոսական անցյալով: Հիմա հարցս. արդյոք պատահակա՞ն էր, որ հենց ձեզ ազատ արձակեցին, կորոնավիրուսի տեմպերը նվազեցին»:

«Հա, բա ի՞նչ: Քանի նստած էի, կոչ էի արել, որ դիմակ չկրեն: Որպես բողոքի նշան: Բայց որ դուրս եկա, հասկացա, որ դիմակ կրելը վատ բան չի: Մի տեսակ նույնիսկ ռոմանտիկ ա: Ոնց որ տեռորիստ լինեն: Հի-հի»:

«Գառնիկ Իսագուլյան. zulum.am: Պարոն նախագահ, նախ ուզում եմ հիացմունքս հայտնել ձեր հերոսական ներկայով: Ե՞րբ պիտի այս ազգադավ իշխանություններին կախաղան հանեք»:

«Գիտե՞ք, հետաքրքիր հարց է: Մինչև հիմա ես չեմ կախել, մենակ գյուլլել եմ: Բայց պետք է քննարկենք, թե ֆինանսապես որն է ձեռնտու»:

«Մենուա Հարությունյան. menua.am: Պարոն Քոչարյան, թույլ տվեք հիանալ ձեր տղամարդ տեսակով: Երբ դուք ինձ բարևեցիք, զգացի, թե ինչ պինդ, կրքոտ ձեռք է: Անմոռանալի զգացումներ էին: Չէ, հարց չունեմ, սա էի ուզում ասել»:

«Բարև ձեզ, ինձ կհիշեք, Շիզոլինին եմ: Հարցս հետևյալն է. էս թուրքի ****, սրանց պետք ա ***, սաղ **** են, ****, հը՞»:

«Համաձայն եմ, դուք մոռացաք Սորոսին էլ նշել: Սաղ էդ *** ա: Հիմա հայտարարվում է pizza-break»: 
Վիկտոր Սողոմոնյանը բոլորին պիցցա ու շեֆի ինքնակենսագրական գիրք է բաժանում, նորից շարունակում են ասուլիսը:

«Ես Փիղն եմ, pigh.tv-ից: Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել ձեր հերոսական ապագայով: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա տարիներին»:

«Դե, գիտեք, որ ես էն տղեն եմ, որ ոչ մի ծրագիր կիսատ չի թողնում: Հայաստանում կիսատ գործ չկա, առանձնապես ծախելու բան չի մնացել, բացի եկեղեցիներից: Լավ, թանկ օբյեկտներ են: Ահագին ուզող կլինի: Վերջին հարցը՝ այ, էն մասկով տղեն»:

«Նարեկ Կիրակոսյան: Պրն Քոչարյան, ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի երեք նախագահներից մենակ ձեր օրոք է Մեղրիի միջանցքի հարցը քննարկվել»:

Ինքը գույնը քցում է, զայրույթից կարմրում. «Արա´, ո՞վ ա էս պրովոկատորը, ո՞վ ա սրան թողել իմ ասուլիսին: Տարե՛ք, քաշքշեք սրան, չէ, ըտե չէ, զուգարանը ձախից երկրորդ դուռն ա»,- հևում է ինքը, բայց հանկարծ այդ պահին TV5-ով հայտարարում են, որ Լուկաշենկոն հրաժարական է տվել և արդեն ցուցմունքներ է տալիս: Ուշքը գնում է:

Արթնանում է «Իզմիրլյանի» ուրոլոգիայի բաժնում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ