...

Չդիմացավ

Չդիմացավ

ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է. «Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում: 

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»:

«ՉԻ». Դե, եթե արդեն Էդմոն Մարուքյանն է լքում խորտակվող նավը... Ուրեմն, պատկերացրեք, թե ուր են հասցրել իշխանությունները: Մի այնպիսի իրավիճակի, որ դեսպանը չի ցանկանում հետագա զարգացումների պատասխանատվության տակ ընկնել: 

Մարուքյանին էլ չես կարող համարել ռուսամոլ, ռաշիստ-մաշիստ, բավական արևմտամետ հայացքներ ունի: Ինչպես և իր թիմը: Այնպես որ, այստեղ որևէ կողմնորոշման շահարկում չի կարող լինել:

Հետաքրքիր է, այս հրաժարականը շղթայակա՞ն է լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ