...

Շատ տուպոյ աշխարհ է

Շատ տուպոյ աշխարհ է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելած «այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արել է՝ լեգիտիմացնելու էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և Ադրբեջանի կողմից կատարված մյուս հանցագործությունները:

Նրանք հեղինակազրկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ»:

«ՉԻ». Այսպես լավ չի հնչում: Միանգամից ասեիր. «ո՜վ մարդկային արդարություն, թող թքեմ քո ճակատին»: 

Ոնց որ թե բան չի փոխվել: 100 տարի առաջ էլ մեր կարճատեսության, երազկոտության, առավելապաշտության արդյունքում աղետի ենթարկվեցինք, բայց դրա համար մեղադրեցինք աշխարհին: Այսինքն՝ մենք լավն էինք, խելացի, շուստրի, համա էդ անիրավ աշխարհը մեզանից երես թեքեց:

Իսկ գուցե դո՞ւք եք հեղինակազրկում հայկական պետականությունը՝ որպես ինստիտուտ: Հեչ մտածե՞լ եք այդ մասին: Էդ ՄԱԿ-ը 1990-ականներին նույն ՄԱԿ-ը չէ՞ր: Նույնն էր: Բա ի՞նչն է փոխվել, որ այն ժամանակ ցինիկ չէր, հեղինակազուրկ չէր, հիմա հանկարծ դարձավ այդպիսին: Փոխվել է այն, որ այն ժամանակ կար պետություն, կային իշխանություններ, որոնք կարողանում էին նույն ՄԱԿ-ի հետ էլ աշխատել, աշխարհի հետ էլ լեզու գտնել: Ու դրա արդյունքները տեսել ենք:

Դուք վարի եք տվել ամենը, ինչ հնարավոր է, մեղավորների շարքը լրացրել եք ՄԱԿ-ով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ