...

Ամոթ անամոթներին

Ամոթ անամոթներին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, X-ի իր միկրոբլոգում արձագանքելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ գրառմանը, գրել է. «Քանի որ մենք երկուսս էլ ALDE (Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի ) կուսակցության անդամ ենք, ես ամաչում եմ այս մարդու վարքագծի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար, և այդ մարդը ներկայացնում է ԵՄ-ն։

Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և հույս ունեմ, որ ապագայում ԵՄ-ն առաջնորդող ավելի համարժեք գործիչներ կտեսնեմ»։

«ՉԻ». Իմիջիայլոց, շատ ամաչկոտ տղա դուրս եկավ այս Էդմոն Մարուքյանը: Վերջին մի տարում մեր համեստ հաշվարկներով մի 10-12 անգամ իր ամոթն է հայտնել տարատեսակ գործիչների, աշխարհաքաղաքական կենտրոնների, երևույթների արածների առթիվ: 

Արևմուտքի համար է ամաչել, արևմտյան մի շարք գործիչների: Չենք հիշում, ոնց որ թե մի անգամ էլ մարդկային արդարության համար էր ամաչել: Կամ թքել: Սաղին «տռաս է հանում»: Շառլ Միշելն էլ էնքան ծանր է տանում, որ իրեն Մարուքյանը բարոյական ապտակներ է հասցնում: Ախորժակը փակվում է, մտածում է թարգել քաղաքականությունը, եթե քննադատելով ՌԴ նախագահի ընտրությունները, դրանք համարելով ոչ ազատ ու արդար, նույնը չի անում Ադրբեջանի ու Ալիևի հանդեպ: 

Ու Մարուքյանը նրան բռնել է այս կողմնակալության վրա: Թվում էր, թե դա քաղաքականություն է, բայց արի ու տես, կեղծավորություն է: Չնայած, քաղաքականությունն ու կեղծավորությունը հալալ հորեղբոր տղերք են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   263 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ