...

Նշաձողն ընկել է

Նշաձողն ընկել է

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում 

«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն»:

«ՉԻ». Մալադեց: Լավ բան է ասում: Ողջամիտ:

Ասում է՝ արցախահայերը պետք է կարողանան գոնե այցելել Արցախ: Այսինքն՝ արցախցիներին պետք է տուրիստի կարգավիճակ տալ, ու Ադրբեջանը այդ տուրիստների իրավունքները, անվտանգությունը պետք է երաշխավորի:

Իհարկե, Ադրբեջանը միայն կողջունի տուրիստների հոսքը Արցախ, կամ, ինչպես ԵԽ ղեկավարն է ասում՝ Ադրբեջանի այդ հատված, և իհարկե, կերաշխավորի նրանց անվտանգությունը: Տուրիստ են, բա: 

Այսպես, ոչմիթիզական նշաձողն իջավ մինչև տուրիստական առաքելություն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ