...

Հոպ, ապեր

Հոպ, ապեր

Խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Մենք ամեն ինչ արել ենք, որ ԼՂ բնակչությունն այնտեղ ապրեր՝ օժտված իրավունքներով: Մեկ էլ հոպ, գնացին 2 օրում լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե մեղադրանքներ ունեք, գնացեք, ուրիշ մարդկանց տվեք: Մենք չենք դրա մեղավորը»:

«ՉԻ». Բայց լավ է ասում, չէ՞. «մենք ամեն ինչ արել ենք»: Հա, ամեն ինչ արել եք, որ ԼՂ բնակչությունն այնտեղ չապրեր: 

30 տարվա ստատուս-քվոն պահպանվում էր, մեկ էլ հոպ, 2 տարում վարի տվեցին: 

Գնում, Արցախը ճանաչում եք Ադրբեջանի տարածք՝ դրանով իսկ Հայաստանի կողմից լուծարելով Արցախը, դա հեչ, իսկ որ դրանից հետո ադրբեջանական բանակն արդեն պատերազմ էր սկսել արցախահայության դեմ, ընդ որում՝ միայնակ մնացած արցախահայության դեմ, դա մե՞ջ: 

Բա սրանց արտահայտությունը. «իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Դա իրենց հռչակածը չէր, դա բոլորիս հռչակածն էր: 

Չնայած՝ ո՞ւմ ենք ինչ ասում. պարտվածը ամեն օր է պարտվում ու ամեն օր է իր պարտության համար ուրիշներին մեղադրում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ