...

Քցոցին սկսվեց

Քցոցին սկսվեց

ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ռուսաստանը չապահովեց խաղաղություն և անվտանգություն Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչը «դավաճանություն է» հայ ժողովրդի նկատմամբ»։ 

«ՉԻ». Իբր մեզ քիչ է, որ այստեղ իշխանություններն իրենց անհաջողությունների պատասխանատվությունն անընդհատ սրա-նրա վրա են փորձում բարդել, հիմա էլ դրսի խաղացողներն են Արցախի կորուստը սկսելու իրար ջեբը գցել:

Ռուսաստանն ասում է՝ Եվրոպան ինքն է քիթը խոթել հայ-ադրբեջանական հարաբերությունների, ընթացող բանակցությունների մեջ, սաղ փչացրել, ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Եվրոպան էլ ասում է՝ դու ես դավաճանել:

Վերջը ում ջեբում կմնա Արցախի կորուստը, դրանից մեզ ոչ տաք է, ոչ սառը: Մենք հասկանում ենք, որ Արցախը, այսօր արդեն նաև Հայաստանը ընդամենը մանրադրամ են Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում: 

Բայց մենք ենք մեզ այնպես պահել, որ այսօր մանրադրամի ենք վերածվել: Կողքից ում էլ շախ տանք, ում դամն էլ պահենք, մեկ է, մանրադրամի կարգավիճակը չի փոխվելու, քանի դեռ այսպիսի իշխանություն ու ընդդիմություն ունենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ