...

Խուլ պետք է լինել՝ չտեսնելու համար

Խուլ պետք է լինել՝ չտեսնելու համար

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն «Ազատության» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, որ  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին հիշատակում չի եղել, ասել է. «Ընդհակառակը. նշանակում է, Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի թեման այնքան շատ է քննարկվել, որ ԵԽ նախագահը որոշել է այդ մասին հիշատակում չանել ու շրջանցել թեման»:

ՉԻ.- Հա: Կա տենց բան: Որ Ալիևն օրումեջ հայտարարում է, թե Ղարաբաղի հարց չկա, քննարկելու բան չկա, մոռացեք Արցախը, դա ինչի՞ է ասում. որովհետև հոգնել է այդ թեմայից:  Մարդն առավոտը արթնանալուց հետո՝ կնոջ հետ կոֆե խմելուց Արցախի հարցն է քննարկում, դուրս է գալիս հայաթ, Ղարաբաղի թեման է, գնում է գործի, առաջին հերթին կառավարության նիստում քննարկում են այդ հարցը: 

Այնպես որ, հանգիստ եղեք: Այն, որ միջազգային կառույցների ղեկավարները, դիվանագետները, մի խոսքով, բոլորը, խուսափում են Լեռնային Ղարաբաղ եզրույթն օգտագործել, ընդամենը ապացուցում է, թե այդ կառույցներում, դիվանագիտական շրջանակներում ինչ աստիճանի ակտիվ են քննարկում Ղարաբաղի հարցը: 

Իմիջիայլոց, այսօր Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը միջազգային համաժողովում ելույթ է ունեցել, ու գեթ մի անգամ չի խոսել Արցախի մասին: Հանգիստ եղեք, հանգիստ եղեք. համաժողովում մենակ Ղարաբաղից են խոսել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ