...

Ինչո՞ւ եք փչացնում շեֆի՝ ձեզ կրկին պատգամավոր դարձնելու մտադրությունը

Ինչո՞ւ եք փչացնում շեֆի՝ ձեզ կրկին պատգամավոր դարձնելու մտադրությունը

Նիկոլ Փաշինյանի՝ բանակում ծառայության ժամկետի կրճատման գաղափարը պարզապես հասարակական քննարկմանը հանված գաղափար է: Այս մասին ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է փոխել զինվորական ծառայության համակարգը:

Այս գաղափարը, ըստ պատգամավորի, կարող է փոփոխվել: Ընդ որում՝ այնքան, որ առաջարկի ընդհանուր բովանդակությունն էապես կփոխվի:

«ՉԻ». Փաշինյանի պատգամավորները որքա՜ն են սիրում փչացնել նրա ծրագրերը: Մարդը ընտրությունների է գնում ու խոստումներ է տալիս, ինչո՞ւ եք հաստատում, որ դա ընդամենը ոչինչ չարժեցող հայտարարություն է: Մարդը ամեն ինչ անում է, որ Եղոյանի նման պատգամավորները կրկին մանդատ ստանան, իսկ վերջիններս գալիս և հայտարարում են՝ առանձնապես լուրջ մի ընդունեք նրա ասածները:

Նույն կերպ թերևս նաև հասարակական քննարկման հանված գաղափարներ էին վեթինգը, կոռուպցիայի դեմ պայքարը, բանակցությունները սեփական կետից սկսելու մտադրությունը, Մարտի 1-ի գործի բացահայտումը և վերջին երեք տարվա մնացած բոլոր իշխանական նախաձեռնությունները:

Փաշինյանը ճիշտ կանի, եթե հայտարարի՝ ինքը տեսաբան է: Ինքը կարող է ինչ-որ գաղափարներ առաջադրել, բայց երբեք պետք չէ սպասել, որ դրանք ինքը կիրագործի:

Կամ էլ կարող է հայտարարել՝ ժողովուրդ, ե՞րբ կհասկանաք, որ իմ ամեն մի հայտարարության պետք չէ լուրջ վերաբերվել: Եթե կա ամբոխահաճո առաջարկ, անպայման անելու եմ. ելնելով իմ բնությունից՝ պարզապես չեմ կարող չանել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   731 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ