...

«Կռուտիտի» լավ ձև են գտել

«Կռուտիտի» լավ ձև են գտել

ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, որ հանրությունը մինչև օրս չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի առանձնատների նորոգման վրա որքան գումար է ծախսվել, ասել է. «Համոզված եղեք, որ այդ գումարն աֆրիկական սաֆարիներից ավելի շատ չի, մեկ սպանված առյուծի կամ մեկ բիզոնի գնից, մի խմբաքանակ «Տոյոտայի» ներկրումի շահույթից ավելի շատ չի․․․հարուստների կուսակցությունից եկել եք այստեղ միջին եկամուտներով մարդկանց ուշադրությունն եք ուզում գրավել։ Չի սազում»:

«ՉԻ». Որ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի առանձնատների նորոգման գումարն ավելի շատ չէ, քան Քոչարյանի աֆրիկյան կայֆերի ու բիզնեսի շահույթի գումարները, դա լավ է: Բայց դրանով հանդերձ, Ագնեսա Խամոյանի հարցը մնաց անպատասխան:

Էդ բիզոն-միզոնը հասկացանք, կարող եք «Հայաստան» խմբակցության ցանկացած պատգամավորի ցանկացած հարցին ի պատասխան՝ հիշեցնել, բայց հիշեցնելուց հետո ինչի՞ չեք պատասխանում բուն հարցին:

Լավ, համարեք՝ մենք ենք հարցրել, մենք Աֆրիկայում չենք եղել, հիմա վերջը ինչքա՞ն գումար է ծախսվել այդ առանձնատների վրա: Եվ ընդհանրապես, հիմա ով ինչ հարցնի, կոնկրետ պատասխանի փոխարեն մենակ դա՞ եք ասելու. բա դու ո՞վ ես, բա որ ձեր ժամանակ, բա հիշո՞ւմ եք: Այսինքն՝ մտքներովդ ինչ անցնի, կարող եք ծախսել, մեկ է, պատասխանողը չեք:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ