...

Կարևորը՝ առանց զոհերի

Կարևորը՝ առանց զոհերի

Բանից պարզվում է՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի պահ մենակ է թողել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ մենակ խոսելու համար։

«ՉԻ»․ Շառլ Միշելը երևի չի էլ պատկերացրել, թե իր այդ քայլով ինչ ներքաղաքական սրացումներ է հրահրել Հայաստանում։ Իշխանական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը շուտով հավաստի տեղեկություններ են հաղորդելու այն մասին, որ «մեր հզոր վարչապետն» Ալիևի հետ սենյակում մենակ մնալու ընթացքում երեք անգամ ոտից գլուխ թարս չափել է նրան, երկու անգամ լեզու հանել, ութ անգամ ցույց տվել միջնամատն ու վերջնականապես ջախջախել նրան՝ հեռախոսով միացնելով Հրագի երգը։

Ընդդիմադիր քարոզչամիջոցներն ու ֆեյքերն իրենց հերթին հավաստի տեղեկություններ են հաղորդելու այն մասին, որ մենակ մնալով՝ Նիկոլն անմիջապես ասել է «բա էս սենյակի լիֆտն ո՞ւր ա, արի մտնենք մի էրկու բան պայմանավորվենք», ապա Ալիևին ու Էրդողանին հրավիրել է Գյումրի՝ քյալլա ուտելու։ 

Իսկ թե իրականում ինչի մասին է խոսել Փաշինյանը՝ շուտով կիմանանք։ Պաշտոնական Անկարայից կամ Մոսկվայից։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ