...

Թե չէ՝ կացինս հըրեն սըրած...

Թե չէ՝ կացինս հըրեն սըրած...

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։

Ինչպես ասում են՝ «ախորժակը ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում»:

«ՉԻ». Դուք մի հատ ուշադրություն դարձրեք, որ վարչապետի դեսպանը կամ պարզապես բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ մեզ ուտում են: Ադրբեջանն է ուտում: 

Ու նեղսրտում է, որ Ալիևը ուտում, ուտում, բայց չի կշտանում: Բայց Ալիևի ախորժակը բացվել է ոչ թե նրա համար, որ չի ցանկանում խաղաղություն, այլ որովհետև ուտելու հնարավորություն է տեսնում, ուտում է:

Կամ էլ դուք ինչ-որ բան եք տալիս, որ ուտի, կշտանա, ձեզ հանգիստ թողնի, բայց չի կշտանում: Արցախը տվեցիք, կերավ, սահմանամերձ տարածքները տվեցիք, կերավ: Ասում է՝ չեմ կշտացել: Ու չի կշտանալու այնքան ժամանակ, քանի դեռ խոնարհաբար ուտելու բան եք տալիս: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ