«Այս ամենով հանդերձ իրազեկում ենք նաև, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական գործընթացներ»:
«ՉԻ». Դե հիմա կռահեք, թե որ պետական կառույցն է հայտարարության հեղինակը: Համոզված ենք՝ անգամ 10 հնարավոր փորձից չեք տա ԱԱԾ-ի անունը: Եվ, որքան էլ տարօրինակ է, դա նորմալ կլինի, որովհետև ոչ մի մեղսունակ անձ չի կարող կասկածել, որ ԱԱԾ-ն կզգուշացնի՝ այլևս չարաճիություն չանեք:
Պատերազմի ողջ ընթացքում համացանցը ողողված էր կեղծ ու զրպարտչական նյութերով, և միայն հիմա է ԱԱԾ-ն զարթնել լեթարգիական քնից ու որոշել զգուշացնել:
Տեսնես օտարերկրյա գործակալների՞ն էլ են նախապես զգուշացնում, որ չի կարելի Հայաստանում զբաղվել հետախուզությամբ: Իսկ եթե ոչ, ապա լրտեսներն իրավունք ունեն բողոքելու երկակի ստանդարտներից: Ինչո՞ւ պետք է կեղծ լուրեր տարածողներին զգուշացնել և հորդորել, իսկ գործակալներին ուղղվելու շանս չտալ: Առնվազն արդար չէ: