...

Ցրվեք, այսօր դիրքեր չեն հանձնելու

Ցրվեք, այսօր դիրքեր չեն հանձնելու

«Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում», ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Դե լավ է, ուսերիցս ահավոր բեռ ընկավ։ Փաստորեն իզուր էինք անհանգստանում, այսօր շփման գծի փոփոխություն չի լինելու։ Հնարավոր է՝ վաղը լինի, կամ՝ մյուս օրը, գուցե՝ «հինգ աշխատանքային օրվա ընթացքում», բայց՝ հաստատ ո՛չ այսօր։ Որովհետև ապրիլի 23-ը հեչ հարմար օր չէ, 6 տարի առաջ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ու հրաժարական տվել։ Ավելին՝ ապրիլի 24-ին նույնպես հազիվ թե շփման գծի փոփոխություն լինի, որովհետև Նիկոլը երևի իր բարեկիրթ գործընկերոջը խնդրած կլինի գոնե «109 տարի առաջ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների» օրով մեզ հանգիստ թողնել։

Ամեն դեպքում, նման հաղորդագրություն տարածելով՝ ԱԱԾ-ն երևի մտածել է, թե բողոքի ակցիաների կազմակերպիչները դա լսելուն պես կասեն «դե լավ, ժողովուրդ ջան, ցրվեցինք տներով, էսօր դիրքեր չեն հանձնելու, հենց որ հանձնեն՝ արագի մեջ նորից կհավաքվենք»։ Ու այդպիսով իր ներդրումն է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ևս մի քանի օրով երկարաձգելու գործում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ