...

Հարամեց մեր տոնը

Հարամեց մեր տոնը

ԱԱԾ-ն հայտարարել է, որ այս գիշեր ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ 

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար», նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:

«ՉԻ». Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. որ ցանկացած ոք կարող է հանգիստ հատել սահմանը, գալ ստրատեգիական նշանակություն օբյեկտի մոտ ու 100 մետր հեռավորությունից կրակե՞լ: 

Խոսքը մի հոգու մասին է, ոչ թե մի գումարտակի: 

Ընդ որում, պետք է խոստովանել, որ այդ ադրբեջանցին շատ անամոթ գյադա է, եթե հարամել է Նիկոլ Փաշինյանի թռիչքը հենց այդ օդանավակայան: Նույնիսկ մի օր չի անցել այդ թռիչքից, չթողեց մի քիչ ուրախանանք Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկով, որի մասին երեկ ազդարարեց վարչապետը: 

Իսկ ԱԱԾ-ի հայտարարությունը հզոր է. լավ է՝ ադրբեջանցիներին կոչ չեն անում քննչական խումբ ուղարկել Կապան, դեպքի վայրում անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ իրականացնելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ