...

Մի տոննայի համար

Մի տոննայի համար

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։

Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։

Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտնաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ»:

«ՉԻ». Ավելի լավ է, Քեթրինի Միհրանը նման հայտարարություն չաներ: Կարծես հենց իրեն «պալիտ» անի թմրանյութի այս պատմության մեջ:

Պատկերացնո՞ւմ եք, հետախուզման մեջ գտնվող մարդը հանկարծ անհանգստանում է իր հետ կապ չունեցող, ուրիշ ընկերությանը պատկանող կոնտեյներում 1 տոննա կոկաինի հայտնաբերման փաստից, աշխարհի ինչ-որ ծերից զանգում, գրում-մրում է ԱԱԾ տնօրենին, թե բա պրն Աբազյան, ձեր շենքի մոտ մարդիկ կան, ուզում են ձեզ մոտ գալ, մի հատ ընդունեք, էլի: 

Այսինքն՝ ստացվում է, որ ԱԱԾ մտնելու, հաղորդում տալու համար ոչ թե պետք է շենք մտնել, ասել՝ ինչի համար են եկել, այնտեղ իրենցից հաղորդում ընդունեն, այլ պետք է գտնել եսիմ որտեղ գտնվող Միհրան Պողոսյանին, ասել՝ Միհրան ջան, ստեղ ԱԱԾ շենքի մոտ ենք, մի հատ զանգի ԱԱԾ տնօրենին, թող մի հատ մեզ ընդունի: 

Չնայած՝ տրամաբանությունը հուշում է, որ Միհրան Պողոսյանը պետք է ասեր՝ ախպեր ջան, ինձանից յան տվեք, անունս չտաք, չեմ ուզում անունս շրջանառվի էս պատմության մեջ, առանց էդ էլ վրես մի տոննա մեղադրանք կա, 1 տոննա կոկաինն էլ ավելանա, կորած եմ: Ցանկացած ողջամիտ մարդ այդպես կվարվեր:

Իսկ եթե այդպես չի վարվում, նշանակում է՝ ինչ-որ կերպ առնչվում է այս պատմությանը:

Ավելի լավ է լուռ մնալ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ