...

Հայոց բանանի գեներալը

Հայոց բանանի գեներալը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հողատուի հակահայկական հերթական մտադրությունը պատճառաբանվում է շանտաժով, թե «հակառակ պարագայում պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել»: Այսօր բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Կորցնում ենք բոլորս։

Առաջիկայում կտեղեկացնենք Հայոց համազգային միասնություն կուսակցության ձեռնարկելիք գործողությունների մասին»:

«ՉԻ». Յանի՝ նայեք, արդեն քաղաքականությամբ եմ զբաղվում, նույնիսկ մտահոգություն հայտնելն եմ սովորել: 

Արդեն սեփական արտադրության կուսակցության անունից է խոսում, որ իրեն հնարավորինս շուտ քաղաքական գործիչ անվանեն: Թե չէ ընկել են հետևից. բանանի արքա, կոռուպցիա, եսիմ ինչ..

Բայց ենթադրում ենք, որ Միհրան Պողոսյանը հայոց քաղաքական երկնակամարում նույնքան թարմ կմնա, ինչքան իր ներմուծած բանանները: 

Ասում ենք՝ բալքիմ քաղաքական դաշտը մի քիչ մաքրվի մոլախոտից, ավելի է շատանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ