...

Շատ-շատ խմած է եղել

Շատ-շատ խմած է եղել

Նոյեմբերի 20-ին Mash տելեգրամ ալիքը հայտնել էր, որ Մոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և մոտ ապագայում կարտահանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին:

«Փաստինֆոն» հայտնում է՝ ՀՀ իրավապահները չեն հաստատում, որ ստացել են որևէ ծանուցում Պողոսյանի ձերբակալման մասին, ավելին՝ արդեն տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ Միհրան Պողոսյանը Մոսկվայում բերման էր ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողի հետ վիճելու համար, ինչից հետո ազատ է արձակվել:

«ՉԻ». Մի բան հաստատ կարող ենք ասել. եթե 3 շաբաթ է, մեր իրավապահները որևէ տեղեկություն չունեն, ապա մոտ և հեռավոր ապագայում էլ տեղեկություն չեն ունենալու:

Դե, եթե Միհրան Պողոսյանը հետախուզվողի կարգավիճակով օրը ցերեկով վիճաբանում է «գաիշնիկի» հետ, ուրեմն Հայաստանից ոչ մի վտանգ չի զգում, նրան շատ-շատ Մոսկվայի ԳԱԻ-ն կարող է հետախուզել: 

Մենք էլ ասում էինք՝ էս ի՞նչ խաբար է, ռուսները հանկարծ ու որոշեցին գեներալ-բանանապետին հանձնել մեզ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ