...

Վախենալու նոր «բրենդ»

Վախենալու նոր «բրենդ»

Հայոց Համազգային Միասնություն կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը կոչով դիմել է քաղաքացիներին. «48 ժամը, որ տրվել էր Նիկոլ Փաշինյանին, լրացավ։ Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00։ Բոլորդ մեկ մարդու նման հավաքվեք Հանրապետության հրապարակում»:

«ՉԻ». Այ, իշխանությունները խելոք լինեն, Միհրան Պողոսյանով կվախեցնեն հանրությանը: 

Թե չէ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նման տրյուկի համար հնացած, արդեն չաշխատող էտապ է: 

Դրեք, տարածեք բանանի արքայի նկարը, հիշեցրեք, որ հետախուզման մեջ է, կտեսնեք՝ ապրիլի 24-ին Հրապարակում մեկ մարդու պես ինչ-որ մեկը հավաքվելու է: Թե ով կլինի այդ մեկը, չգիտենք: 

Ու նշեք, որ Միհրանը Բեռլինում կուսակցական գրասենյակ է բացել: Մարդը «չերեզ» Բեռլին է մտնելու Հրապարակ: 

Հզոր է մեր ընդդիմությունը, հզոր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ