...

Գործերը լավ չեն

Գործերը լավ չեն

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Հայաստանում հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը:

«ՉԻ».  Բայց ինչ որ շատ խառն է Միհրան Պողոսյանը: Հայաստանում իր հետ կապ չունեցող ընկերությանը պատկանող կոնտեյներում թմրանյութ են հայտնաբերում, բայց ամենաշատը իրար է եկել հետախուզման մեջ գտնվող մարդը:

Զանգում է ԱԱԾ պետին, հետո խնդրում է, որ ետ զանգի, հայտարարություններ է անում, տեսանյութեր է հրապարակում: 

Այ ախպեր ջան, թե որ կապ չունես էս դեպքի հետ, ինչի՞ ես խառնվել իրար: 

Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոմն պայմանական Պաբլո Էսկոբար 250 մլն եվրո արժողությամբ թմրանյութի վարի գնալու համար հաշիվ է պահանջել արդարադատության նախկին գեներալից, կամ կասկածներ ունի, որ նրա պատճառով է էդքան փողը ջուրն ընկել: Կարծես էս տեսանյութով հերթական «ատչյոտը» տա, արդարանա:

Հը՞, պրն Պողոսյան: Դու բոլոր դեպքերում զգույշ եղիր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ