...

Խուզարկու, գտիր գողին

Խուզարկու, գտիր գողին

Oգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Վերջինս մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

«ՉԻ». Էնքան էլ երկար է Միհրան Պողոսյանին վերագրվող այս նոր ղալաթներից ցանկը: Այնպիսի տպավորություն է, որ մարդը հարկադիրում աշխատելով՝ հարկադրված է եղել այսքան հերոսություններ անել:

Բայց մյուս կողմից՝ ի՞նչ օգուտ, որ նոր մեղադրանքներ են ներկայացվել: Կառլսոնի մուլտիկում մի դրվագ կա, որ ասում է. 1 տորթ, 12 մոմ, Կառլսոնն էլ ասում է. ավելի լավ է՝ 12 տորթ, մի հատ մոմ լիներ:

Հիմա ավելի լավ է՝ մի հատ մեղադրանք լիներ, փոխարենը Մ.Պ.-ն Հայաստանում լիներ: Ոչ թե օրը ցերեկով Մոսկվայի փողոցներում աղջիկների հետ ֆռֆռար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ