...

Ստախոսի ստատուսը կարճ է

Ստախոսի ստատուսը կարճ է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարել է. «Մի փաստ ասեմ. 2020թ. հոկտեմբերի 8. Փաշինյանը ստատուս է գրում, որ բռնել են մեկին, որը պանիկա է տարածում առաջնագծում, հանձնարարել եմ ԱԱԾ-ին և այլն: Նույն օրը ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում, որ ձերբակալվել է հայրենիքի դավաճանության հոդվածով և այլն: Դրանից հետո սկսվեց հանրային արշավը իշխանական՝ դավաճանություն, առաջնագիծ... 2022թ., դատախազություն հարցում եմ արել՝ հայրենիքի դավաճանության հոդվածով ամբողջ պատերազմի ընթացքում քանի՞ քրգործ եք հարուցել, պատասխանում են՝ զրո: Օրերս պարզեցի, որ ԱԱԾ կայքում հոկտեմբերի 8-ի էդ կալանքի, դավաճանության նյութը ջնջված է, չկա»:

«ՉԻ». Հա, բայց պարզ չի՞, թե ինչի չկա: 5-րդ շարասյունն է ջնջել: Էս երկրում ինչ վատ բան կա, էդ անտեր 5-րդ շարասյունն է անում:

Թե չէ ո՞նց կարող է պատահել, որ Նիկոլ Փաշինյանը հավայի բան ասի, ԱԱԾ-ն էլ էդ հավայի բանի հիման վրա հավայի հաղորդագրություն տարածի: 

Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես լիքը բան է ասել, հետո էդ ասածների հակառակն է ասել, կամ հերքել է այն, ինչը ժամանակին պնդել է: Էդ հո ի՞նքը չի ստում. էդ 5-րդ շարասյունն է այնպես գործում, որ ստախոս դուրս գա: 

Իսկ ԱԱԾ-ի կայքը պետք է լրջորեն ստուգել, տեսնենք, թե դավադիր շարասյուներն էլ ինչ հաղորդագրություններ են ջնջել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ