...

Նիկոլ Փաշինյան-ՀՅԴ․ փորձի փոխանակում

Նիկոլ Փաշինյան-ՀՅԴ․ փորձի փոխանակում

«Մեկ տարի շարունակ իշխանությունը փորձել է խուսափել պատասխանել մեկ հարցի՝ ինչո՞ւ Սյունիքը դարձավ անպաշտպան»,- հայտարարել է դաշնակցական Գեղամ Մանուկյանը։

«ՉԻ»․ Համաձայնվեք՝ տարօրինակ է տեսնելը, թե ինչպես են հարյուր տարի առաջ Հայաստանի տարածքների 75 տոկոսը կորցրած ու անկախությունը «վարի տված» Դաշնակցությունը և հարյուր տարի անց Արցախի 75 տոկոսը կորցրած ու Հայաստանի ինքնիշխանությունը գրեթե զրոյացրած Նիկոլ Փաշինյանը մեղադրում իրար։ Իրականում Գեղամ Մանուկյանի հարցը հռետորական է։ Սյունիքը դարձել է անպաշտպան ճիշտ նույն պատճառով, որով հարյուր տարի առաջ Հայաստանը կորցրել է ահռելի տարածքներ։ Պարզ ասած՝ օրվա իշխանությունների արկածախնդրության և տխմարության պատճառով։ Այնպես որ՝ դաշնակներն ու Նիկոլը պիտի ոչ թե քարկոծեն իրար, այլ համագործակցեն փորձի փոխանակման նպատակով։ Ընդ որում՝ Նիկոլը սովորելու ահագին բան ունի։ Դաշնակներն էին, չէ՞, Սասունի ու Ադանայի կոտորածներից հետո ակտիվորեն համագործակցում ու նույնիսկ կոալիցիա կազմում «բարեկիրթ» երիտթուրքերի հետ։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1179 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ