...

Եկավ, տեսավ, զայրացավ

Եկավ, տեսավ, զայրացավ

ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. «Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր: Հայրենիքի ազգադավ իշխանությունը ԱՐԳԵԼԵԼ է: 

Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում: Թուրքի իշխանությունները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ է անում: Ասլան Ասլանյանի անունը դու՞ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք»: 

«ՉԻ». Հայտնի ազգային-ազատագրական խոսք կա. գողը գողից գողացավ, գողը տեսավ, զարմացավ... չէ, սպասեք, սա չէր, սա ընդամենը հայկական էր:

Ազգային-ազատագրականը սա է. դաշնակ Կիմ Բալայանի որդին արգելեց դաշնակ Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան, դաշնակ Գեղամ Մանուկյանը տեսավ, զայրացավ: 

Ընդ որում, զայրացավ դաշնակի որդու վրա: 

Այսինքն, սա կարելի է համարել ներդաշնակցական, շատ ներդաշնակ ռազբորկաներ, որտեղ դաշնակների պսևդոընդդիմադիր թևը բախվել է դաշնակների պսևդոիշխանական թևի հետ:

Մենք գործ չունենք ՀՅԴ ներկուսակցական կռիվների հետ: Սպասենք Կիմ Բալայանի արձագանքին, ոնց էլ լինի, Րաֆֆու «Սամվելը» կարդացած կլինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   546 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ