...

Ընդդիմությունն այլևս անելիք չունի՞

Ընդդիմությունն այլևս անելիք չունի՞

Վերջերս ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության անդամները Կանադայում ՀՀ դասպանատան առջև ակցիա են իրականացրել։ Ըստ ՀՅԴ պաշտոնական կայքի՝ «ընկերային ցանցերու վրայ հրապարակուած գրառումով ՀՅԴ ԳԵՄ-ը կը շեշտէ, որ Արցախը միշտ եղած է և միշտ պիտի մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը»։

Կանադայում բնակվող դաշնակցական երիտասարդների՝ «ընկերային ցանցերու վրայ հրապարակուած գրառումն», անշուշտ, մեծապես կնպաստի, որ «Արցախը միշտ մնայ հայկական»։ Իսկ ահա դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մեկ այլ, նույնքան կարևոր հարց է բարձրացրել՝ «արդեո՞ք ոստիկանությունը պիտի պոկէ ինքնաշարժերու մգեցուած պլեոնկաները և տուգանէ վարորդները»։ Չէ, խնդիրն այն չէ, որ «մգեցուած պլեոնկաները միշտ եղած են հայոց ինքնութեան անբաժանելի մասը»։ Խնդիրն այն է, որ նրա՝ «սոցիալական ցանցերու միջոցավ տարածուած» այդ հարցադրումը, ցավոք, մարդկանց ավելի է հետաքրքրում, քան Արցախի ճակատագիրը, իսկ Հայաստանում գործող քաղաքական ուժերի մեծամասնության համար կարևորը դա է։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ