...

3 տոկոսն էլ եք կորցնելու

3 տոկոսն էլ եք կորցնելու

«Երկիր Մեդիայի» տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելիներս։ Վտանգված է Հայրենիքը, կամ պարզ ասենք՝ ամեն ինչ, մեր 30 տարվա պայքարը, Արցախը, Հայաստանի Հանրապետությունը։ Ոչ թե կառավարական սենյակների կորստյան հարցն է, այլ՝ Երկրի։ Մենք երկիրն ենք սիրում։ Սենյակները՝ այլոք։ Իսկ որոշները իշխանական ճամբարում մտածում են լոկ այս ամենից չոր դուրս գալու մասին։ Ու երկրի ռեսուրսը՝ քարոզչական, քաղաքական, երբեմն՝ ռազմական փորձում են ծառայեցնել միայն այս հիվանդագին մարմաջին։ Կանգ առեք։ Արդարացում չի լինելու։ Մնացյալը հետո կխոսենք»։

«ՉԻ». Իհարկե, լեզուն ոսկոր չունի և ամեն ինչ էլ կարելի է սիրել: 30 տարի է՝ անխնա սիրում են, բայց դեռ չեն հագեցել:

Բա եթե հասկանում եք, որ հայրենիքը վտանգված է՝ ինչո՞ւ եք առավոտից երեկո կառավարության հրաժարական պահանջում: Ինչո՞ւ եք կրկնում այն թեզերը, որ օգտագործում է թշնամին:

Նույնությամբ օգտագործում եք նույն հռետորաբանությունը, ինչ օգտագործում էիք 90-ականների սկզբին՝ վերջ, ամեն ինչ տանուլ է տրված, կառավարությանը պետք է կախել և իշխանությունը հանձնել դաշնակներին: Ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր հատկապես դաշնակների համար: Թերևս հենց այդ պահվածքի պատճառով էլ 100-ամյա կուսակցությունը այդպես էլ չընդունվեց հասարակության մեծամասնության կողմից:

Գոնե ձեր սխալների վրա սովորեիք, հասկանայիք, որ այս ժողովուրդը չի ներում մեջքից խփողներին: Էն երեք տոկոսն էլ եք կորցնելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ