...

Պատմության կոմերցիոն դասերը

Պատմության կոմերցիոն դասերը

Մինչ Ազգային ժողովը քննարկում էր Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը (նրա՝ պաշտպանության նախարար աշխատած տարիներին ՊՆ երկու զորամասերի տարածքներ վաճառվել են մասնավոր անձանց), «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանը, լրագրողներին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած մի փաստաթուղթ, որով ՊՆ թվով 71 գույք փոխանցվել է Պետգույքի կառավարման կոմիտեին, որպեսզի հետագայում օտարվի։

Հետո էլ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը «պատմությունից դասեր չի քաղում» և իր նախորդներից ոչինչ չի սովորում։ Լավ էլ սովորում է։ Բանակի ունեցած-չունեցածը շատ ավելի ինտենսիվորեն է վաճառում, բայց՝ օրենքով։ Այսինքն՝ ոչ թե ուղղակիորեն վաճառում է ծանոթ-բարեկամներին (օրենքով դա արգելված է), այլ հանձնում է պետական մեկ այլ գերատեսչության, վերջինս վաճառում է, գումարը մուտքագրում պետբյուջե, իսկ ծանոթ-բարեկամներն իրենց «փայը» ստանում են արդեն պետբյուջեից՝ պարգևավճարների ու շահած տենդերների տեսքով։ 

Էլ ի՞նչ աշակերտ, որ ուսուցիչներին չգերազանցի։

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   995 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ