...

Ճանաչել զբանանս հանճարոյ

Ճանաչել զբանանս հանճարոյ

ԱԱԾ-ն հայտնել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

«ՉԻ». Վայ ձեր խիղճը կտրվի: Երկու օրվա մեջ ավելի քան 1 միլիարդ եվրոյի թմրանյութ են առգրավում, որը Հայաստանի համար էր նախատեսված:

Չէ, էն որ Հայաստանում պլանի գործից հասկանում են, էդ մենք Սովետի վախտերից գիտեինք: Բայց պլանային տնտեսությունից այսպիսի շոկային թերապիայի անցնելն արդեն չափազանց է: 

Ասում ենք՝ կարո՞ղ է էս էկվադորցիները լսել են, որ Հայաստանում առանց թմրանյութի ոչ մի քեֆ-ուրախություն-խնջույք չի լինում, գցել-բռնել են, որ լավ գործ է, կարելի է փող աշխատել, բիզնես-պլան են սարքել, հաշվել են, որ էս քեֆերին հիմա նաև լիքը ռուսներ են լինում ու տենց բանանի հետ խառնած, միլիոններով թմրանյութ են ուղարկել: 

Իտալիայում 800 միլիոնի չափ տակ տվին, այստեղ՝ 250 միլիոնի... էն կինոներում տեսած կլինեք, որ թմրաբիզնեսում մեկը գործը վարի է տալիս, տանում են մաֆիայի շեֆի կամ նարկոբարոնի մոտ, այնտեղ շեֆը լսում է գործը վարի տվածի արդարացումները, որից հետո նրան 800 միլիոն կտոր են անում: 

Հիմա էկվադորյան մաֆիան կարող է հաշիվ պահանջել Էդուարդ Աղաջանյանից հավայի տուֆտելու և դրանից բխող հետևանքների համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ