...

Հանգիստ գնացեք Անթալիա, բայց մի պայմանով

Հանգիստ գնացեք Անթալիա, բայց մի պայմանով

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը՝ անդրադառնալով այն քննադատությանը, որ օրերս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Երդում» հեռուստասերիալի նկարահանումները իրականացրել են նաև Թուրքիայում, ասել է. «Քննադատական ալիքը կապված էր նրա հետ, թե «ինչու գնացին այնտեղ նկարահանումների», բայց, չէ՞ որ, մենք գնացել էինք այնտեղ նկարելու մերը՝ այն, ինչ-որ այնտեղ է: Մենք այնտեղ` թշնամու հողում` ծովի մոտ, բղավել ենք՝ «Հայաստա~ն»...»:

«ՉԻ». Հալալ է «Մովսես Խորենացի» մեդալի այս շքանշանակրին: Ազգիս հպարտություն, պարծանք: Հայրենասիրության վերջին պիսկն է. ամեն մարդ չէ, էլի, որ կկարողանար Թուրքիայում՝ ծովի ափին բղավել «Հայաստա՜ն»: Մեզ թվում է, որ Դիանան վաստակել է ևս մեկ «Մովսես Խորանացի» շքանշան: «Ազգային հերոսի» կոչմանը դեռ չի ձգում, որովհետև դրա համար թուրքական ծովափին պետք է բղավել «Հայաստան», պլյուս՝ թուրքերին լեզու ցույց տալ, բայց եղածն էլ վատ չէ:

Փաստորեն, սրանք պատերազմից հետո կոչ էին անում բոյկոտել թուրքական ապրանքները, չգնալ Թուրքիա՝ հանգստանալու, քանի որ դրանով ջուր ենք լցնում թշնամում ջրաղացին, նույնիսկ հիշում ենք, ասում էին՝ ով գնում է, թուրք է:

Սուտի կոչեր են. արխային գնացեք Թուրքիա, Անթալիա, տժժացեք, զագառ ընդունեք, կայֆավատ եղեք, բայց միայն մի պայմանով. որ ծովափին բղավեք «Հայաստան»: Ընդ որում, այն ծովափին, որը Տիգրան Մեծի վախտերով մերն է եղել: 10 վայրկյանանոց մի հատ բղավում եք տեսանկարահանում, բերում եք այստեղ, ցույց տալիս «Tik-Tok»-ով ու Ինստագրամով և վերջ. դավաճանության մեղադրանքների փոխարեն կարժանանաք գովեստի խոսքերի, ծափահարությունների: 

Մեզ Դիանա Գրիգորյանի պես հայրենասեր և բարձրաճաշակ մշակույթ ստեղծող մարդիկ հիմա խիստ անհրաժեշտ են:

Հ.Գ. Սա մեզ այն անեկդոտը հիշեցրեց, որ ասում է՝ զատո ոտս երկու անգամ գծից դուրս եմ դրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1596 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ