...

Հարամել են ու կհարամեն

Հարամել են ու կհարամեն

Հրապարակախոս Վարդ Սիմոնյանը գրել է. «Էս երեսուն տարվա թերևս միակ նվաճումը (Վանոյի շնորհիվ) մեր քաղաքում անվտանգ պտտվելն էր, դա էլ հարամեցի՞ք գլխակեր մաուզերիստներով։ 

Ինքս ինձ խոստացել էի ոչ մի տողով չանդրադառնալ էս էկվիլիբրիստ, իլյուզիոնիստների կրկեսին, բայց սրանք արդեն ալե-հոպ են անում ու շշեր ջարդո՞ւմ մարդկանց գլխին։ Չոոքըը՜շ:

Եվ ուրեմն, ինձ ապացուցեք, որ ձեր շարքերում գոնե մեկ մտավորական կա՝ դատապարտելով Սոս Ջանիբեկյանի նկատմամբ դրսևորված ֆաշիզմն ու վանդալիզմը։ 

Մի վախեցեք, դատապարտեք, ազգին փրկելուց առաջ, նախ՝ փրկեք ձեզ, եթե իհարկե, դուք գոյություն ունեք»:

«ՉԻ». Հա, այ հենց հիմա դատապարտեցին: 1996-ին խորհրդարանի ղեկավարների գլուխ ջարդողներից, 1999-ին Վազգենի գլուխ ուտողներից, 2008-ին ժողովրդին ջարդողներից ու սպանողներից ուրիշ ի՞նչ էիք սպասում:

Ինչքան այդ դեպքերն են դատապարտել, այնքան էլ Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնությունը կդատապարտեն: 

Դրա համար, երբ Արցախի ԱԺ նախկին ղեկավարը էս... ո՞նց եք գրել... էկվիլիբրիստ... մի խոսքով, սրանց արածները համեմատել էր 88-ի շարժման հետ, ստիպված էինք բացատրել, որ 88-ի շարժման ժամանակ Երևանում նույնիսկ մի հատ խոտ չի տրորվել, մի հատ ծառի ճյուղ չի կոտրվել, իսկ սրանք ամեն օր մարդկանց գլուխներ են փնտրում, որ գլխներին շիշ ջարդեն:

Իհարկե 90-ականներին անվտանգ կարելի էր գիշերով քայլել Երևանում, քանի որ սրանց մի մասին Վանոն լարել էր երկրից, մի մասին էլ բանտ էին ուղարկել, որ մտքներով անգամ չանցնի զինված, ահաբեկչական ջոկատներ ստեղծել, «Դրո-մրո»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5799 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ