...

Տեռորը բոլոր ոլորտներում է

Տեռորը բոլոր ոլորտներում է

Լրագրող, հրապարակախոս Վարդ Սիմոնյանը գրել է. «Էդ որ երկրում տասնյակ մեդիաբոզանոցներ էին բացվում, չէիր մտածո՞ւմ ոնց ես դիմակայելու տեղեկատվական տեռորին։ Չթողեցիր երկրում գոնե մի պրոֆեսիոնալ մեդիա մնա՝ 90 տոկոսը փեշքեշ արիր Քոչարյանին, մի քանի կազմաքանդված կայքերի ռույլն էլ չանթեցիր ինքդ»:

«ՉԻ». Քանի որ գրողը լրագրող է, բնականաբար, անդրադառնում է այսօրվա մեդիադաշտին, որը վերջին 2,5 տարում ոչ միայն շողուլի չի եկել, այլև էլ ավելի է այլասերվել: Որովհետև, իսկապես, 2,5 տարի մատը մատին չտվեցին, որպեսզի այս ոլորտը կարգավորվի:

Բայց նույն բանը կարող է ասել փաստաբանը՝ փաստաբանական ոլորտի մասին, որն այդպես էլ չկայացավ որպես ինքնուրույն, անկախ մի կառույց, որտեղ գլխավոր արժեքները կլինեին փաստաբանի մասնագիտական, մարդկային և պրոֆեսիոնալ հատկանիշները:

Եթե իրավաբանը խոսեր, կասեր, որ դատաիրավական համակարգը այդպես էլ մնաց ողորմելի վիճակում. կիսակոռումպացված, ապաշնորհ, քաղաքական իրավիճակներին հարմարվող: 

Ուսուցիչը, գիտնականը կրթության ոլորտի մասին խոսելիս պիտի հայհոյի, որ վիճակն ավելի է վատացել: Բուհերում ոչ մի բարեփոխում, նույն անգրագետ ու կեղծարար դեկաններով, պատմաբաններով, ակադեմիկոսներով լցված ոլորտը, պարզ է, որ պիտի թուրքական բայրաքթարներին հակադարձեինք «Սևրի պայմանագիրը ուժի մեջ է» կարգի գիտական «բացահայտումներով»:

Նույն բառապաշարով կարող է արտահայտվել զինվորականը, ինժեները, դիվանագետը, ծրագրավորողը, բնապահպանը, ֆերմերը (եթե այդպիսիք դեռ կան):

ՎԱՐԿԱՆԻՇ

   1219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ