...

Հերթական բարեշինմանը սպասենք

Հերթական բարեշինմանը սպասենք

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի չօգտագործված գումարի մի մասը հատկացվելու է ԶԼՄ-ների մասին օրենսդրության բարեփոխման համար։ Հիմնավորման մեջ գրված է․ ««Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքն ընդունվել է 2003 թվականին, որից հետո օրենքը բովանդակային էական փոփոխության չի ենթարկվել: Այս բարեփոխման արդյունքում կապահովվի զանգվածային լրատվության ոլորտի համապարփակ կարգավորումը՝ զարգացման արդի միտումներին համապատասխան, կսահմանվեն լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերը, ինչպես նաև լրագրողական էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական գործիքներ»:

«ՉԻ». Փաստորեն, ԶԼՄ-ների ոլորտն էլ է մաշված, թազեն ա պետք: 

Սկզբունքորեն մենք դեմ չենք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացվեն, բայց կյանքը ցույց է տվել, որ 20 տարուց ավել, ով եկել է իշխանության, հայտարարել է բարեփոխումներ իրականացնելու մասին, բայց մենակ բարեշինել է:

Այս իշխանությունների բարեփոխումներն աչքի առջև ունենալով` վախենում ենք նույնիսկ ասել, թե մեր գլխին ինչ օյին կարող են բերել: Հայտարարեցին, չէ՞, որ դատական համակարգը բարեփոխելու են, բայց արդյունքում քաղբանտարկյալների վճիռներ դակող Ալեքսանդր Ազարյանը այդ նույն համակարգից դուրս մնալու փոխարեն առաջխաղացում ունեցավ: Ընդամենը այս մի օրինակը բոլ-բոլ է:

Մենք ավելի հավանական ենք համարում, որ բարեփոխումների անվան ներքո փորձելու են լրատվական դաշտը լիակատար վերահսկելու և պատժելու մեխանիզմներ ներդնել: Թող առաջին սխալվողը մենք լինենք, բայց առայժմ մեր իշխանությունների մոտ ամենալավը ունքը դզելու փոխարեն աչք հանելն է ստացվում:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1726 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ