...

Ովքե՞ր են ծանր տանում ռազմական դրությունը

Ովքե՞ր են ծանր տանում ռազմական դրությունը

Երեկ կառավարությունը ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ էր կատարել: Մասնավորապես, այդ փոփոխություններով արգելվում է Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Բացի այդ, Հայաստանում և Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, զինված ուժերի և այլ զորքերի, մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի), մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով պետք է կատարվեն բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը:

Կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը դրվել է ոստիկանության վրա:

Բոլորին հայտնի քարոզչամիջոցները մի այնպիսի վայնասուն են բարձրացրել, վժժոցը գցել են, թե հայ-հարայ, հասեք, մեզ ճնշում են, մեր խոսքի ազատության վրա բռնանում են, օգնեք, եկեք: 

Բնական հարց է առաջանում. ձեր փորացավը ո՞րն է: Սա շատ լավ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս, թե ում համար է այս պատերազմը՝ պատերազմ, իսկ ում համար՝ պատվերներ կատարելու հարմար ժամանակահատված:

Ծանր պատերազմ է ընթանում, բայց այս քարոզչամիջոցների համար դա ոչ մի նշանակություն չունի: Պե՞տք է հարվածել բանակին, ուրեմն՝ պետք է հարվածել: Պե՞տք է ապատեղեկատվություն տարածել, ուրեմն՝ պետք է տարածել: Բա խոսքի ազատություն է:

Հիմա, այս օրերին՝ բանակին, զինվորներին, հրամանատարներին վարկաբեկող, ապատեղեկատվություն տարածող քարոզչամիջոցների հիմնական դեմքերի լուսանկարները սոցցանցերում լավ տարածում են, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն դրանց, այդ իսկ պատճառով մենք որևէ մեկի անունը չենք նշում: Բոլորդ էլ հասկանում եք, թե ում մասին է խոսքը:

Խոսքի ազատությունից են խոսում. բռնում, Հաքին.ազ-ից լուր են արտատպում, թե ժամը 18:00-ին հրադադար է հաստատվելու: Ոնց որ մի կենտրոնից, մի հրահանգով, բոլոր այդ քարոզչամիջոցները միանգամից այդ լուրը դրեցին: Ինչո՞ւ էին այդպիսի լուր տարածել. որովհետև շատ լավ գիտեին, որ որևէ հրադադար այդ ժամին չի լինելու, բայց լուրը տարածվելու է և տարածվելու է ոչ միայն հանրության, այլ նաև զինվորների շրջանում, և երբ պարզվի, որ ոչ մի հրադադար էլ չկա, դա կարող է հիասթափություն առաջացնել հատկապես զինվորների շրջանում, որոնք օր ու գիշեր կենաց-մահու պայքար են մղում, և ո՞վ, եթե ոչ նրանք, առաջին հերթին են ցանկանում, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի: Բայց իրենք թքած ունեն, թե իրենց տարածած ապատեղեկատվությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Փողին մուննաթ: Իսկ փողը ազգություն չունի: 

Կամ, Սահմանադրական դատարանի խիստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ փոխկապակցված լրատվամիջոցը գրում է, թե ՀՀ գլխավոր շտաբում տարաձայնություններ կան, Շտաբի պետից դժգոհ են և այլն: Բա պարզ չի՞, որ սրանք պետք է ոռնոցը գցեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ