...

Ձեզ հավատացողներին էլ որակիր

Ձեզ հավատացողներին էլ որակիր

«Մարդիկ հավատում են, որ երեկ Ս. Պապիկյանը 10.000 զինվորի շարել է, և ադրբեջանցիները հիմա ահ ու սարսափի մեջ են»:

Հայտարարության հեղինակը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն է:

«ՉԻ». Քոչարյանի փաստաբանը շատ լավ է անում, որ հեգնում է: Ճիշտն ասած, չգիտենք, թե այս որակի լրատվությունը հատկապես որ ճամբարում է ծնվում: Քաղաքական գործիչների պարտքն է բարձրաձայնել ու ծաղրել այդ լրատվական աղբը, որպեսզի մարդկանց գիտակցությունը մի փոքր բարձրանա:

Բայց Վարդևանյանը ճիշտ կանի՝ խնդրին կոմպլեքս մոտեցում ցուցաբերի: Հեգնի նրանց, ովքեր հավատում են, թե Քոչարյանի հետ գալու պարագայում Ադրբեջանը վերադարձնելու է Շուշին ու Հադրութը: Այդ ժամանակ կհավատանք, որ Վարդևանյանը իսկապես դեմ է լրատվական աղբին, քաղաքական մանիպուլյացիաներին ու ժողովրդին էշի տեղ դնելուն:

Օրինակ՝ Վարդևանյանը ինչո՞ւ չի անդրադառնում այն լուրերին, թե իբր Քոչարյանը սեփական միջոցներով մի քանի հարյուր միլիոն դոլարի զենք է գնել Հայաստանի համար: Ճիշտ կանի՝ դրանց էլ անդրադառնա և որակումներ տա: Այդ ժամանակ կասենք՝ մալադեց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   876 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ