...

Փլավի աջաբսանդալն է լավը

Փլավի աջաբսանդալն է լավը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ խոսելով Սահմանադրության օրվա խորհրդի մասին, ասել է. «Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոստովանում է, որ աղետալի փաստաթուղթ է ստորագրել և դրանից րոպեներ անց ասում է՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Ու այդ պայմաններում մենք խոսենք Սահմանադրության մասի՞ն: Ես ուզում եմ հիշենք, թե 1995-ին ովքեր են մշակել Սահմանադրությունը՝ Վլադիմիր Նազարյան, Գագիկ Հարությունյան, Սահմանադրության իրավունքում անհերքելի հեղինակություն ունեցող մարդիկ: Իսկ հիմա ովքե՞ր են գրում Սահմանադրությունը»:

«ՉԻ». Զգացի՞ք: Ոչ մի խոսք գործող Սահմանադրության մասին: Ամաչում է ասել, թե ովքեր և ինչպես են ստեղծել ներկայիս Սահմանադրությունը, ամաչում է ասել, որ իրենք ծափ են տվել այս սահմանադրության ընդունմանը: Խնայում է Հրայր Թովմասյանին, նախկին իշխանություններին: 

Միանգամից հասնում է 1995 թվական, թեպետ դրանից հետո Սահմանադրությունը երկու անգամ փոխվել է, որոնցից վերջինն այս աջաբսանդալ քաղաքական դաշտի հիմքը դրեց: Ու հիմա իրենք իրենց ընդունած Սահմանադրությունից դժգոհում են: Ասում են՝ ընդդիմության լիազորությունները սահմանափակ են: 

Դրա համար, երբ այսօր Սահմանադրության օրվա առթիվ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը պետք է պահպանի կառավարման խորհրդարանական համակարգը, բան չեն կարող ասել, որովհետև մասնակցել են այս համակարգի ստեղծմանն ու կողմ եղել: 

Իսկ Փաշինյանի դեպքում մեկնաբանելու բան չկա. մարդը մի ժամանակ այս սահմանադրության ընդունման դեմ պայքարը համարում էր կեղծ օրակարգ, ձեռքերը լվացել, ղրաղ էր քաշվել: Հետո մի պահ հայտարարեց, որ ճիշտը կիսախորհրդարանական-կիսանախագահական համակարգն է, բայց էն վաղ էր, որ էշը կաղ էր: 

Հ.Գ. Փորձեցինք գտնել, թե այդ երբ և ինչպես է Գագիկ Հարությունյանը մշակել ՀՀ Սահմանադրությունը, բայց՝ ապարդյուն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2547 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ